ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ ճակատագիր է սպասվում ինքնակամ կառույցներին․ Կառավարության որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին հարցը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ այս կարգով կանոնակարգում են ինքնակամ շինությունների վերաբերյալ տվյալների հավաքագրումը: Կարգավորումների համաձայն՝ ինքնակամ կառույց ունեցող քաղաքացին պետք է դիմի չափագրման մասնագետին, որը տեղում պետք է ուսումնասիրի շինությունները, այնուհետև չափագրման փաթեթ կազմի:

«Այսինքն՝ Կադաստրի կոմիտեն չափագրողին տվել է առցանց գրասենյակ, և քաղաքացին կարիք չունի որևէ տեղ այցելելու: Բացառապես չափագրողին դիմելու գործառույթն է այստեղ: Մնացած բոլոր գործընթացները կատարվում են համապատասխան որակավորում ստացած մասնագետի կողմից, էլեկտրոնային հարթակի միջոցով»,- ասաց կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:




Լրահոս