«Պորտուի» կիսապաշտպանը կխաղա Մխիթարյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պորտուի» 29-ամյա ֆուտբոլիստ Սերժիու Օլիվեյրան միացել է իտալական «Ռոմային»՝ հաղորդում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։

«Ռոման» 1 միլիոն եվրոյով վարձակալել է Օլիվեյրային, նա այտեղ հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը։ Օլիվեյրայի տրանսֆերային արժեքը 15 միլիոն եվրո է։ «Ռոման» ֆուտբոլիստին ձեռք բերելու պայմանագրային իրավունք ունի:

Օլիվեյրան նշել է, որ տպավորված է ակումբում տիրող մթնոլորտով և ցանկանում է հնարավորինս օգնել թիմին ։

Սերժիու Օլիվեյրան 174 հանդիպում է անցկացրել «Պորտուի» կազմում՝ դառնալով 39 գոլի և 24 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Մասնակցել է Պորտուգալիայի հավաքականի 13 հանդիպման։




Լրահոս