Սահմանադրական դատարանը կարծես թե չի շտապում քննարկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը, որը ներկայացվել է երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայցի քննությունը հետաձգվել է մինչեւ ապրիլի 5-ը՝ ԱԺ իրավաբանական վարչության պետ Մերի Մոսինյանի միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ դիմումը ներկայացրել են ընդդիմադիր Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները: ՍԴ ներկայացված դիմումով ընդդիմությունը պահանջել է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, գտնվել են կալանավայրում՝ հնարավորություն չունենալով մասնակցել ընտրությանը:
Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցվել են, երբ նրանք Սիսիանի ու Մեղրիի համայնքապետերն էին, կալանավորվեցին ընտրություններից օրեր անց։ Մեղադրվում են պաշտոնական դիրքր չարաշահման, պաշտոնական կեղծիք կատարելու համար։ Նրանց թիմակիցներն ու փաստաբանները պնդում էին, որ պատգամավոր ընտրվելուց հետո ստացել են Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիությունը և պետք է ազատ արձակվեն։
Հավելենք, որ ՍԴ-ն անցած շաբաթ որոշել էր 2 խմբակցությունների դիմումը քննել ոչ թե գրավոր, այլ բանավոր ընթացակարգով, սակայն այս անգամ էլ հետաձգվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: