ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Յուրա Ավայանը հայտնեց. «44-օրյա պատերազմին կամավոր մասնակից՝ Արտակ Խարտխալյանը , ով ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում մասնակցել է մարտերի, ապա նաև հրադադարից հետո է շարունակել կամավոր պաշտպանել պաշտպանել հայրենիքի սահմանները ապօրինի կալանավորվել է և պահվում է «Գորիս» ՔԿՀ-ում:
31.01.2022թվականից հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ վերջինիս նպատակն է վերջ դնել վարույթն իրականացնողի և դատարանների ապօրինություններին:
2021 թվականի փետրվարի 24-ից մինչև 2021թվականի օգոստոսի 24-ը Արտակ Խարտխալյանը գտնվել է անազատության մեջ, որից հետո շուրջ 4 ամիս գտնվել է ազատության մեջ՝ դրևորելով պատշաճ վարքագիծ, սակայն 27.12.2021 թվականին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Օհանյանը ապօրինի անձին 1 ամսով զրկել է ազատությունից կալանվորման հիմքում՝ դնելով այնպիսի հիմքեր, որոնք նույնիսկ նախնական կալանքի ժամանակ դատարանների որոշումներով առկա չեն եղել, նույնիսկ քննիչը նման հիմքեր չի նշել իր միջնորդության մեջ:
Բացի այդ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Սեփխանյանը կրկին ապօրինի առանց որևէ հիմքի որոշել է 2 ամսով երկարացնել Խարտխալյանի կալանավորման ժամկետը:
Այսինքն Օհանյանի կողմից քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելով ակնկալվում էր, որ 1 ամսում կամ կհայտարարվի գործի նախաքննության ավարտ կամ Արտակ Խարտխալյանը ազատ կարձակվի:
Արդյուքում անձը առանց որևէ իրավական հիմքի, այն պարագայում երբ նույնիսկ քննիչն է հայտնում, որ որևէ գործողություն չունի անելու միայն սպասելու են փորձաքննությունների եզրակացությունների ստացմանը, դատարանը անձին զրկում է ազատությունից, այն էլ չկատարած արարքի համար:
Բացի այդ սույն գործով ի սկզբանե կատարվել են մի շարք ապօրինություններ և փորձեր են արվում կատարել՝ վարույթն իրականացնողի անգործությունը, ենթադրյալ հանցագործութունը կատարած իրական մեղավորին ազատության մեջ պահելու համար:
Ըստ ամիսներ տևած նախաքննության պարզ է դարձել, որ Վահե Մկրտչյանին մահ պատճառվել է ոչ թե Արտակ Խարտխալյանի կողմից այլ մեկ այլ անձի:
Վարույթն իրականացնողը, իր հիմնարկի ղեկավարների հետ՝ տարբեր պաշտոնատար անձանց միջոցով փորձեր է կատարել Արտակ Խարտխալյանին լռեցնելու և ապօրինի առաջադրված մեղադրանքը վերացնելուց հետո վերջիններիս ապօրինությունների արդյունքում ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվելու մասով համապատասխան մարմիններին չբողոքելու համար»:
Ք.Մ.