Մեծ Բրիտանիան արդեն փետրվարին կարող է հավելյալ ուժեր ուղարկել Էստոնիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է հանրապետությունում Բրիտանիայի դեսպան Ռոս Ալենը:
«Մեր ծրագրով՝ առաջին զինվորները կժամանեն արդեն այս ամիս: Ներկայում Գերմանիայում գտնվող մեր գունդը պատրաստվում է տեղաբաշխման: Խոսքը մոտ 850 զինվորականի, տանկերի, հրետանային զենքի մասին է, այսինքն՝ մոտավոր այնպիսի խմբի, որն արդեն իսկ տեղակայված է Էստոնիայում»,- ասել է դեսպանը: Նա ընդգծել է, որ զինվորականների՝ Էստոնիայում գտնվելու ժամկետները կախված են լինելու իրավիճակից:
Միացյալ Թագավորության արտգործնախարար Լիզ Տրասը հունվարի 30-ին հայտնել էր, որ Բրիտանիան կրկնակի ավելացնելու է Էստոնիայում իր ռազմական կոնտինգենտը, որը գործում է ՆԱՏՕ-ի գումարտակի կազմում: