Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի կազմում է 10 մլն եվրո։
Այդ ցուցանիշով նա ընդգրկված է 1989 թվականին ծնված ֆուտբոլիստների լավագույն տասնյակում և զբաղեցնում է 8-9-րդ հորիզոնականը՝ այն կիսելով խորվաթ Իվան Պերիշիչի հետ։ Ցուցակը գլխավորում է գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո։