«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ապագայի մասին: Նա պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ կայանալիք կարևոր խաղին, որը կորոշի աշխարհի առաջնության ուղեգրի ճակատագիրը։ Ռոնալդուն չի ցանկանում մտածել, որ սա կարող է լինել իր վերջին աշխարհի առաջնությունը։
«Ես շատ լավ եմ զգում: Չեմ կարծում, որ աշխարհի հաջորդ առաջնությունն առանց ինձ կանցկացվի։ Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Պորտուգալիայի. Ես գիտեմ, որ շատերն են ուզում ինձ այս հարցը տալ, և, հետևաբար, ես կպատասխանեմ՝ ես ինքս կորոշեմ, թե աշխարհի որ առաջնությունը կլինի իմ վերջինը»,- 37-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում A Bola-ն: