ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրահարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ է Բելառուսին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հանրապետության վրա հարձակման դեպքում, Մոսկվան նման գործողությունները նույնացնելու է իր դեմ ագրեսիայի հետ։ Այս մասին Բելառուս-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրա, և հատկապես Մոսկվայի մերձավոր դաշնակցի վրա հարձակումը, ըստ էության, նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։

«Հետևաբար, կա բացարձակ փոխադարձ աջակցություն Ռուսաստանի և Բելառուսի համար, սա բացարձակ հաստատուն է, և ոչ ոք դա չի կարող և չպետք է կասկածի տակ դնի»,- ընդգծեց նա։

Հավաքական անվտանգության պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին Տաշքենդում, իսկ 2002 թվականին որոշում է կայացվել ստեղծել համապատասխան կազմակերպություն։ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։




Լրահոս