Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 02-ի ՍԴԱՈ-183 աշխատակարգային որոշմամբ քննության էր ընդունել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Նշված գործով դիմող կողմը վիճարկում էր ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ ըստ ձևի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
2021 թվականի հոկտեմբերի 06-ին Սահմանադրական դատարանում ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցչի կողմից ներկայացվել էր գրավոր բացատրություն, որով հիմնավորվել էր, որ վիճարկվող որոշումն ընդունվել է Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին համապատասխան։
ՀՀ սահմանադրական դատարանը՝ 2022 թվականի ապրիլի 29-ի նիստում կայացրել է որոշում վիճարկվող որոշումը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին։
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: