Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պատվիրակությանը՝ հաստատության փոխնախագահ Աշոտ Ղազարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ընդգծվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ներուժի արդյունավետ իրացման փոխադարձ պատրաստակամությունը:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀԱՀ ղեկավարությանը՝ Արցախի պետական համալսարանի նոր մասնաշենքի կառուցմանը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի ու սարքավորումների ձեռքբերմանը մեծապես աջակցելու համար:




Լրահոս