ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարներին վարժանքների ուղարկելու կոչ անող Անդրանիկ Քոչարյանի որդիներից մեկը ազատվել է բանակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր` ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։

Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»։

Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ այս մասին խոսում է այն պատգամավորը, որի որդիները բանակում ծառայության գործընթացը իրականացվել է արտոնյալ պայմաններում: Այսպիսով, դեռեւս երկու տարի առաջ, երբ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել էր նրա դեմ «աղմկել», պարզվել էր՝ պատճառն այն է, որ նախարարությունը մերժել էր որդուն բանակից ազատելու՝ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը:

Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ մերժում է ստանում. Լուսակերտում ուսումնական փուլի ավարտից հետո նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, պետք է զորակոչվեր Արցախ, և իշխանական պատգամավորը ՊՆ-ում փորձել էր համոզել, որ իր որդու այնտեղ գտնվելն անվտանգ չէ, և պետք է չեղարկել նրա՝ Արցախում ծառայությունը և այն կազմակերպել երևանամերձ զորամասերից մեկում:

Ավելի ուշ տելեգրամյան ալիքը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Վազգեն Քոչարյանին, պատերազմի ժամանակ առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, առավել ապահով տեղ: Իսկ տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, սակայն Անդրանիկ Քոչարյանը հերքեց նշելով, որ իր որդին մինչեւ վերջ եղել է ամենաթեժ կետերում:

Իսկ ահա Անդրանիկ Քոչարյանի ավագ որդին հնարավորություն ստացավ ազատվել զինվորական ծառաությունից:, քանի որ ինչպես հայրն էր պնդում զբաղվում է գիտությամբ Ստացվում է, որ պաշտոնյաների որդիները կամ գիտնական են կամ առողջական խնդիր ունեն կամ էլ արտոնյալ պայմաններում են ծառայում:

Հաջորդը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդին էր. անցած տարի հրապարակել էինք, որ Պաշտպանության նախարարությունում տարակուսանք էր առաջացրել այն հարցը, թե ինչ է տեղի ունեցել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդու մասով:

Բանն այն է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդին զորակոչվել էր բանակ, սկզբում սովորել էր ռազմական ուսումնարանում, սակայն այնտեղ խնդիրների առաջ էր կանգնել, եւ նրան տեղափոխել էին ծառայության, ոչ ավել ոչ պակաս ՀՀ ՊՆ N Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում:

Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, եւ, ըստ զինվորակաների մեջ տարածված խոսակցությունների, այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս