Կոտրել են ապակիները, լվացարանը. ինչ է կատարվել Արմավիրի բանտի կարանտինային հատվածի 8-րդ խցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձ և միայնակ պահվելով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ հիմնարկի պատժախցային մասնաշենքի կարանտինայն հատվածի թիվ 8 խցում, 2022թ. փետրվարի 25-ին` ժամը 04:25-ի սահմաններում, առանց որևէ պատճառի ուղղակի դիտավորությամբ բռունցքներով հարվածել և կոտրել է նույն խցի պատուհանի ապակիները, լվացարանը և սեղանը, ինչի արդյունքում ՀՀ-ին պատճառել է զգալի չափերի ընդհանուր` 35300 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այսինքն Նարեկ Մանվելի Հարությունյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օրի 185հոդվածի 1-ին մասով:Գործով նախաքննությունը ավարտվել է գործը դատարանում է:




Լրահոս