Ամիսներ առաջ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը ունեցել էր իր հետեւանքները: Մասնավորապես, հայտարարությունից զայրացած քաղաքացիները մեկնաբանություններ են գրել, ինչն էլ դարձել է քրեական գործի հիմք:
Մասնավորապես, Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ֆեյսբուք սոցիալական հարթակի իր անձնական՝ Karen Petrosyan էջով «Yerevan.today» անվամբ լրատվական կայքի 2022 թվականի մարտի 23-ի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի լուսանկարով «Պետք է սովոր լինենք գազատարը փակ վիճակում նաև ապրել» վերնագրով հրապարակման մեկնաբանություններ բաժնում անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ հրապարակային այլ եղանակով ծանր վիրավորանք պարունակող մեկնաբանություն է կատարել ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ:
Քրեական գործը դատարան է ուղարկվել, իսկ Կարեն Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
Քնար Մանուկյան