ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հետ զրուցել ենք Քրեակատարողական հիմնարկներում «Զոն նայողների» գործողությունների զսպման մեխանիզմների եւ կալանավորների ահազանգի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ահազանգ է ստացել մի կալանավորից, որ մեզ տեղեկացրել է, թե ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, մեզ ահազանգած կալանավորը հայտնեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները ճնշման են ենթարկում կալանավորներին՝ կոնկրետ պահանջներ ներկայացնելով, որ եթե կալանավորների ընտանիքները մասնակցեն ընդդիմության կազմակերպած հավաքներին, ազատազրկվածների համար լավ չի լինի:
Անգամ կալանավորը ուշագրավ դեպք պատմեց, որ ՔԿՀ աշխատակիցները հրահրում են բախումներ կալանավայրում: Լավ իմանալով, թե որ կալանավորներն ու դատապարտյալներն են, որ դեմ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրանց դավաճան են համարում, բախվում են այլ կարծիք ունեցող կալանավորների եւ դատապարտյալների հետ: Ասել է թե՝ բողոքի ակցիաները մտել են նաեւ քրեակատարողական հիմնարկներ:
Կալանավորի ահազանգի մասով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան