Հայաստանում կապկի ծաղիկով վարակվածության դեպքեր չկան. նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանում կապկի ծաղիկով վարակվածության դեպքերի բացակայությունը։

«Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։

Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել»,- ասվում է գրառման մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 21-ին հայտնել է, որ հաստատվել է կապկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք, ևս 50 դեպքի առնչությամբ մասնագետներն ուսումնասիրություններ են անում:




Լրահոս