Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը՝ 1 տարի. պատգամավորները համաձայն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր կրկին նիստ էր միայն ՔՊ-ական խմբակցության պատգամավորների մասնակցությամբ: Նիստի ժամանակ քննարկվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը:

Հնչել է առաջարկ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել մինչեւ 18 ամիս` առանց երկարացման իրավունքի: Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 6 ամսով: Այս կարգավորումը, ըստ Սերգեյ Բագրատյանի, խնդրահարույց է:

Հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում` առաջին «վեց ամիս» բառերը փոխարինելով «մեկ տարի» բառերով:

Ն.Հ.




Լրահոս