Ռուսաստանը Եվրամիության ոչ մի պատժամիջոց անպատասխան չի թողնի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 2-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը՝ պատասխանելով ԵՄ-ում համաձայնեցված պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին հարցին։
«Մեր համապատասխան կառույցները կոլեկտիվ կորոշեն, թե ինչ պատասխան կտան»,- ասել է փոխնախարարը: