Ովքեր և ինչու են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրն այսօր 5 երիտասարդի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում կկայացնի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագծերը ներառված են կառավարության այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում:

Ըստ կառավարության հիմնավորման՝ 5 երիտասարդները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

ArmLur.am-ը տեղեկացավ, թե ովքեր են այն երիտասարդները, որոնց կառավարությունն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից. Տիգրան Արշակի Գրիգորյան, Դավիթ Արմենի Մարտիրյանին, Արման Ալեքսանդրի Ավետյան, Խաչիկ Սուրենի Խաչատրյան, Գրիշա Գագիկի Գասպարյան:

Ս.Հ.




Լրահոս