Վիրավորները բոլորը հիվանդանոցում են՝ ի վիճակի չեն հարցաքննվելու․ մանրամասներ Ապարանում հնչած կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:

Նշվում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։

ArmLur.am֊ի տեղեկություններով՝ իրավապաները կապ են հաստատել Մաթևոս Ասատրյանի հետ, որն ասել է՝ այդ անձինք իր հետ կապ չունեն: Քննությունը կպարզի ունեն, թե ոչ: Ավելին պարզվում է, որ երեկվանից երկու կողմերը վիճած են եղել ու կռիվը շարունակվել է այսօր: Այսինքն՝ մի քանի օր կողմերը իրար մեջ հաշիվ են ունեցել ու այսօր բանը հասել է կրակոցին:

ArmLur.am֊ի տեղեկություններով՝ այս պահին իրավապահները չեն կարողանում հարցաքննել ոչ մեկի, քանի որ վիճաբանության բոլոր կողմերը վիրավոր են ու հիվանդանոցում են․ քննչական գործողություններն են ընթանում։

Քնար Մանուկյան




Լրահոս