«Ինտերը» Մխիթարյանին պաշտոնապես կներկայացնի հունիսի 22-ին. Football Italia-ն հայտնում է աշխատավարձի չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես կներկայացնի հունիսի 22-ին:

Football Italia-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Հայաստանի հավաքականի նախկին ավագը իտալական Սերիա Ա-ում է 2019 թվականից: Մխիթարյանն «Ինտերի» շարքերը համալրելու է անվճար, քանի որ նրա ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։




Լրահոս