ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունիսի 22-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 4.39 դրամով և կազմել 412.62 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.99 դրամով և կազմել 434.08 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 7.76 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.84 դրամով և կազմել 505.42 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 209.46 դրամով և կազմել 24412.83 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.85 դրամով և կազմել 287.48 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ: