Հայաստանի պաշտպանության նախարարությանը գումար կհատկացվի՝ 67 մլն 303 հազար դրամի չափով:
Նշված գումարով կիրականացվեն Մարտիրոս Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն քաղաքի բուժհաստատությունում բուժման, կեցության և ճանապարհի ծախսերը:
Նշենք, որ Մարտիրոս Քոչարյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք է ստացել:
Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 67 մլն 303 հազար դրամ՝ ներառյալ կեցության ծախսերը և ճանապարհածախսը՝ 3 անգամ Անգլիայի Լոնդոն քաղաք մեկնելու և վերադառնալու հաշվարկով: Կեցության ծախսերը հաշվարկված են բուժման յուրաքանչյուր փուլի համար մոտ 2 ամսվա հաշվարկով:
Բուժման ծախսը՝ 84655 Ֆունտ ստեռլինգ (GBP), ճանապարհածախսը՝ 536,12 հազար ՀՀ դրամ (3 անգամ Անգլիայի Լոնդոն քաղաք մեկնելու և վերադառնալու հաշվարկով) և կեցության ծախսեր՝ 24.216,74 հազար ՀՀ դրամ:
Ս.Հ.