ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել , որ նա,թշնամական փոխհարաբերությունների մեջ գտնվելով իր բնակության՝ Գ. Մահարու փողոցի թիվ 127/1 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, իր հարևան՝ Արշակ Հովսեփի Ղուլյանի հետ, 2022 թվականի ապրիլի 8֊ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, նշված շենքի 2-րդ հարկի միջանցքից առաջին հարկ ճայթուկներ նետելու և պայթեցնելու կապակցությամբ հերթական անգամ վիճաբանել է Արշակ Ղուլյանի հետ, որից հետո վերհիշելով նախկին ոխը՝ Արշակ Ղուլյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանի խոհանոցի պահարանի հետնամասից վերցնելով դիզվառելիքով լցված «Բջնի» ապրանքանիշի մեկ լիտր տարողության պլասմասե շիշը՝ գաղտի կերպով մուրենալով նշված շենքի առաջին հարկից դեպի երկրորդ հարկ բարձրացող աստիճանահարթակի սկզբնամասում մեջքով դեպի 2-րդ հարկի միջանցքը նստած Արշակ Ղուկյանին՝ դիզվառելիքը լցնելով վերջինս կենսական օրգանների վրա՝ հրկիզել է վերջինս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունն ու հեռացել՝ Արշակ Ղուլյանին պատճառելով կյանքնին վտանգ սպառնացող, «գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի, զույգ վերին վերջույթների, 2-3-րդ AB 4֊րդ աստիճանի, աջ ազդրի, շնչական ուղիների մուր 10%-ի, մարմնի ընդհանուր մակերեսի 45%-ի չափով՝ բոցով ջերմային այրվածքների ձևով՝ ուղեկցված այրվածքային հիվանդությամբ ձևի մարմնական վնասվածքներ, իսկ Արշակ Ղուլյանի մահ վրա չի հասել՝ հարևանների կողմից նրան անմիջապես օգնություն ցուցաբերելու և շտապօգնության 46-րդ խմբի կողմից «Այրվածքաբանանության ազգային» բժշկական կենտրոն տեղափոխվելու արդյունքում:Գործը դատարանում է:
Ք.Մ.