![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/pjimage_17-770x510-1.jpg)
Այսօր երգչուհի Լանա Խաչատրյանը նշում է ծննդյան 35-ամյակը: Երգչուհու երգերը այսօր քչերը կարող են հիշել՝ «Հետ, հետ», «Սիրտը քո բաց»,«Անուրջ»…Այս երգերը գուցե արդեն մարդիկ չհիշեն, բայց այն ժամանակին երգել է երգչուհի Լանա Խաչատրյանը: Նա ինչպես աննկատ եւ առանց սկանդալների ներխուժեց հայկական շոուբիզնես, այնպես էլ աննկատ հեռացավ ասպարեզից:
Օրվա հետ կապված երգչուհին սոցցանցաին հարթակում ակտիվ շնորհավորական ուղերձներ են հղել, իսկ նրա մտերիմ ընկերուհին՝ երգչուհի ԱՆահիտ Շահբազյանը, շնորհավորել եւ կիսվել է լուսանկարներով:
![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/19511110_454452114915951_5822295606337040418_n-450x600.jpg)
ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ Լանան ներգրավված է երգչուհի Սիրուշոյի թիմում, զբաղվում է «Պռեգոմեշ» հանրահայտ ապարանքանիշի գործունեությամբ: Նա այսօր արդեն երկու երեխաների մայր է, եւ «Ինստագրամ»-ում ակտիվորեն ներկայացնում է գեղեցիկ ընտանիքի, երեխաների եւ աշխատանքային առօրյան:
Նշենք, որ երգչուհին ամուսնացել է 2013 թվականին: Պսակադրվել են Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ, եւ ամուսնությունից հետո նաեւ այլեւս չի զբաղվել երգչուհու կարիերայով:
Լիդա Եղիազարյան