ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Գինոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման, այսինքն՝ հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններ համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելը կամ անօրինական օգուտ կամ առավելություն ստանալը, նշված խմբավորման ղեկավար՝ Թամազ Ֆերոյանի կազմակերպմամբ, նույն խմբավորման անդամ, դեռևս անձը չպարզված ոմն Կարենի հետ,2021 թ հունվարի 18-ին իրականացրել է Երևան քաղաքի բնակիչ Արտաշես Հրաչիկի Ակուլյանի առևանգումը, այնուհետև նույն Կարենի և չպարզված անձանց հետ ծեծի է ենթարկել Ակուլյանին, ինչից հետո օժանդակել է Թամազ Ֆերոյանի կողմից շոթման կատարմանը և Արտաշես Ակուլյանից բոնություն գործադրելու սպառնալիքով Ֆերոյանի կողմից շորթման եղանակով պահանջած առանձնապես խոշոր չափերով՝ 5.221.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է վերջինիս:
Ք. Մ.