Այսօրվանից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները:
Ինչպես հայտնի է, հունիսի 11-ին հայտարարվեց այն մասին, որ տեղական ու միջազգային փորձագետների տևական քննադատությունից հետո կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից։
Մեկ տարի առաջ ընդունված վիճահարույց օրենքով անպարկեշտ խոսքերի և հայհոյանքի համար քաղաքացին կարող էր ազատազրկվել մինչև երեք ամսով։ Այս օրենքն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով՝ հարուցելով ընդդիմության, լրագրողական կազմակերպությունների դժգոհությունը։ Փորձագետները մշտապես ասում էին, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի և կարծիքի ազատությանը։
Պաշտոնական վերջին տվյալներով, հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ, որից ավելի քան 50-ն արդեն դատարանում է։ 6 գործով արդեն կա ուժի մեջ մտած դատավճիռ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.