Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի. ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Արտահերթ նիստը գումարվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում 22 հարց է առկա. սրանք այն նախագծերն են, որ պատգամավորները չեն հասցրել քննարկել հերթական նստաշրջանների ընթացքում:

Օրինակ քննարկվելու է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները եւ այլ նախագծեր եւս: Նկատենք, որ այդ նախագծերից մի մասը քննարկվելու է առաջինից երկրորդ ընթերցում ռեժիմով:

Ն.Հ.




Լրահոս