Փաշինյանը հաստատել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ ու 46-րդ հոդվածների 1-ին մասերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 15-րդ և 16-րդ կետերի`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական մասի կազմը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարի տեղակալին` հանձնաժողովի հայկական մասի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչին` հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետին`
հանձնաժողովի հայկական մասի քարտուղար:

3. Հանձնաժողովի հայկական մասի նախագահին՝ յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն՝ հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2000 թվականի փետրվարի 26-ի «Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» N ՆՀ-489 հրամանագիրը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ

ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ

ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության կոմունալ շահագործման պլանավորման և վերահսկման ծառայության սպա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ

ՀՀ կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ

ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի 3-րդ բաժնի պետ

Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ

Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժնի պետ

ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ

ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Գյումրի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ (համաձայնությամբ)

Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական (համաձայնությամբ)




Լրահոս