Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Սահմանադրւթյան օրվա առիթվ Ազգային ժողովի պատգամավորները պարգևավճար են ստացել։ Խոսքը, սակայն, ՔՊ-ական պատգամավորների մասին է, ընդդիմադիրները պարգևավաճար չեն ստացել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորները նաև աշխատավարձ են մասնակի ստացել, այսպես ասած, կիսատ-պռատ։ ԱԺ ղեկավարությունն ինքն է որոշել՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին ինչքան ու ինչ հաշվարկով վարձատրել։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նույնպես ո՛չ պարգևավճար է ստացել, ո՛չ էլ աշխատավարձն է ամբողջապես ստացել։
Ս․Վ․