ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմաններով կարող եք մեկնել Իսպանիա, Իտալիա, Գերմանիա. կանոնները փոխվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ամիսներին մեր հայրենակիցների մի մասը նախընտրում է ամառային հանգիստն անցկացնել եվրոպական երկրներում, մասնավորապես Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում: Հաշվի առնելով այս հանգամաքնը ArmLur.am-ը ուսումնասիրեց, թե որ երկիրն է սահմանափակումները վերացրել:

Օրինակ, Իսպանիան որոշել է երկրի մուտքը բացել բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Դրա համար հարկավոր է ունենալ COVID-19 ՊՇՌ թեստ: Մայիսի 21-ից Եվրամիությունից դուրս գտնվող երկրների քաղաքացիները, որոնք Իսպանիա են մտնում ծովով կամ օդով, ժամանելիս պետք է ներկայացնեն միայն ՊՇՌ կամ անտիգեն թեստ, որը կատարվել է ուղևորությունից ոչ շուտ, քան, համապատասխանաբար 72 և 24 ժամ առաջ։

Բացի այդ, որպես այլընտրանք, կարող է զբոսաշրջիկը ներկայացնել նաեւ Իսպանիայի առողջապահության նախարարության կողմից հաստատված պատվաստման սերտիֆիկատ կամ 180 օրվա ընթացքում COVID-19-ով վարակվելու տեղեկանք: Իսկ մինչև 12 տարեկան երեխաները որևէ վկայականի կարիք չունեն։

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա հունիսից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները զբոսաշրջության նպատակով, անկախ պատվաստման կարգավիճակից, կարող են այցելել Իսպանիա: Մուտքի համար հարկավոր է ներկայացնել ՊՇՌ թեստ, որը կատարվել է մեկնելուց ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:

Իսկ ահա հունիսի 1-ից Իտալիա ժամանող բոլոր երկրների զբոսաշրջիկներից այլևս չի պահանջվում ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, Covid 19-ով հիվանդանալու վերաբերյալ վկայական կամ ՊՇՌ թեստ:

Նշենք, որ այս տարվա հունիսի 11-ից Գերմանիա մուտք գործելու համար չեն պահանջվում պատվաստման սերտիֆիկատներ, նախկինում Covid-19-ով հիվանդության վկայական կամ ՊՇՌ բացասական թեստ: Դիմակի կրումը պարտադիր է միայն հիվանդանոցներում, գնացքներում և ինքնաթիռներում։

Ս.Հ.




Լրահոս