Մայիսի 15-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնաավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:
Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապ-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, ով մեզ հայտնեց, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Ք. Մ.