Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի տառին և ոգուն:
«Համապատասխան սպառազինությունների կրճատման և սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքված երկկողմ համաձայնագրերով մեր պարտավորությունները ամբողջությամբ կատարվել են։ Մենք ելնում ենք նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի: Մենք հանդես ենք գալիս հավասար և անբաժանելի անվտանգության օգտին համաշխարհային հանրության բոլոր անդամների համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը: