ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Չեռնոգորիայից ռուս դիվանագետի արտաքսմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան Չեռնոգորիայից ռուս դիվանագետի վտարումը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սանձազերծված հիբրիդային արշավի հերթական դրվագ։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք դա տեսնում ենք որպես պաշտոնական Պոդգորիցայի անկարողությունը՝ հեռու մնալ նման ավերիչ քաղաքական գծից՝ ի վնաս միջազգային անվտանգության և համագործակցության, ինչպես նաև սեփական ազգային շահերի», – նշել է դիվանագետը։

Զախարովան հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը իրեն իրավունք է վերապահում հակահարված տալ։

Չեռնոգորիայի իշխանությունները նախօրեին ռուս դիվանագետին պերսոնա նոն գրատա են հայտարարել։

Չեռնոգորիայում Ռուսաստանի դեսպանատունը տեղի իշխանությունների որոշումը անհիմն է անվանել։

Լրահոս