![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/zohvac-zinvor-634x445-1.png)
Օգոստոսի 14-ին ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: