Քիչ առաջ Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի վայրից որոնողական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հայտնաբերվել է եւս մեկ քաղաքացու դի։ Այս պահին պայթյունի հետևանքով զոհերի թիվը դարձավ 3։
Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի:
Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել: