Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և երկու վերամբարձ կռունկ։
Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։
ժամը 18։00-ի դրությամբ դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի և մեկ դի․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են։
ժամը 22։15-ի դրությամբ կա 3 զոհ․ երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։
Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․
10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
13․ Վանիկ Ամիրխանյան
14․ Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․
15․ Անահիտ Խալաթյան
16․ Կսենիա Բադալյան, ծնված 1981թ․
17․ Աննա Տատինյան
18․ Սվետլանա Տատինյան
19․ Անդրանիկ Գալոյան
20․ Արմեն Թորոսյան
21․ Անահիտ Երվանդի
22․ Արամ Հարությունյան
23․ Մարատ Շահբազյան
24․ Կարեն Շահբազյան
25․ Օֆելյա Մկրտումյան
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։