Գերմանիայում գազապահեստարանների լցվածության մակարդակը գերազանցել է 80 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի գազապահեստարանների լցվածության մակարդակը գերազանցել Է 80 տոկոսը: Այս մասին հաղորդվում Է ԳԴՀ-ի դաշնային ցանցային գործակալության ամենօրյա զեկույցում:

«Շարունակվում Է գազի ներմղումը (գազապահեստարաններ): Գազապահեստարանների լցվածության ընդհանուր մակարդակը կազմում Է 80,14 տոկոս»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Գերմանիայում խոշորագույն «Ռեդեն» գազի ստորգետնյա պահեստարանը, որն ավելի վաղ դուստր ընկերությունների միջոցով պատկանում Էր «Գազպրոմ»-ին, եւ որտեղ ապրիլին գազը 1 տոկոսից պակաս ծավալի Էր, ներկայում լցված Է 61,16 տոկոսով: Կարգավորիչը հավելել Է, որ ներկայում գազի մատակարարումները Գերմանիա կայուն են:

Գազի հոսքը «Հյուսիսային հոսքից» ներկայում կազմում Է առավելագույն կարողության շուրջ 20 տոկոսը:

Գերմանիան ավելի վաղ ընդունել Է օրենսդրական ուղղումներ, որոնք գազապահեստարանների օպերատորներին պարտավորեցնում են դրանք մինչեւ հոկտեմբեր լցնել 85 տոկոսով, իսկ մինչեւ նոյեմբեր՝ 95 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս