Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արձագանքել է մեր հրապարակմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին ArmLur.am-ը հոդված էր տպագրել «Ինչու է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը մուրացկանություն անում» վերտառությամբ: Գրել էինք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը Հայփոստի Հանրապետության հրապարակի մասնաճյուղում հանգանակություն է իրականացնում: Հրապարակել էինք նաև լուսանկար, որտեղ երևում էր հանգանակության արկղը՝ 10, 20 դրամներով:

Այսօր «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն արձագանքել է մեր հրապարակմանը՝ ուղարկելով գրություն, ուր նշված է. «44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո բազմաթիվ ընկերություններ և անհատներ սեփական նախաձեռնությամբ դրամահավաքին ուղղված արշավներ էին իրականացնում և գումարը նվիրաբերում ԶԱՀ-ին։ Այդ բարի նախաձեռնությունը մեր գործընկերներից շատերը պահպանել են մինչև օրս։ Այդպիսի գործընկեր է Հայփոստը, որը իր նախաձեռնությամբ դրամահավաք է
իրականացնում և զգալի աջակցություն ցուցաբերում ԶԱՀ-ին»:

Այո, ArmLur.am-ը արձանագրել է փաստը, որ հանգանակություն է արվում՝ դա լրագրողական գնահատականով ձևակերպելով իբրև մուրացկանություն, և հիմնադրամի անդրադարձը ամենևին չի հակասում մեր հրապարակմանը, ուստի հրապարակում ենք նաև ԶԱՀ-ի պարզաբանումը:




Լրահոս