«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 06։00-ից մինչև 08։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Սիսիանի հեռուստակայանից հեռուստատեսային և ռադիո հաղորդումների հեռարձակումը։
Դադարը պայմանավորված է Սիսիանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն շերտի վերականգնման և ներկման աշխատանքներով
Ընկերությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող անհարմարությունների համար։