Քաղաքացիները՝ փաստի առաջ. Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները արդար չեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում օր օրի գրանցվող գնաճին զուգահեռ՝ շահումով օնլայն խաղերով զբաղվող կազմակերպությունների սեփականատերերը շարունակում են երկրաչափական պրոգրեսիայով գերշահույթներ ստանալ: Քաղաքացիներին մոլորություն մեջ գցող, կախում առաջացնող օնլայն խաղերի պատճառով բազմաթիվ ընտանիքներ են փաստի առաջ կանգնել. դեպքեր են եղել, երբ անհատները ինքնավնասման, ընդհուպ՝ ինքնասպանության փորձ են արել՝ էլ չասած ունեզրկությունների, տունուտեղ կորցնելու ու նմանատիպ այլ դեպքերի մասին:

«Վբեթ» ընկերությունը, որ իր նկարագրության մեջ պնդում է, թե «Հայաստանում առաջատար բուքմեյքերական ընկերությունն առցանց խաղային արտադրանքի լայն ընտրանի է ներկայացնում», պարզվում է, հրաժարվել է տրամադրել որոշ քաղաքացիների շահումները: Նման եզրահանգման ենք գալիս՝ ուսումնասիրելով դատական ակտերի որոնման DataLex համակարգը: Ըստ այդ համակարգի՝ օրինակ՝ 2020 թվականի ընթացքում քաղաքացիներ Մարիամ Ղազարյանը, Քնարիկ Երանոսյանը գումարի բռնագանձման պահանջով ընկերությանը դատի են տվել: Նույն պահանջով 2019-ին ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել քաղաքացիներ Թորոս Սեմիզյանը, Խաչատուր Ավետիսյանը, Կարեն Խաչատրյանը, Շմավոն Շահումյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Շմավոն Շահումյանը պահանջել է իրեն տրամադրել շահած 1.572.550 հազար դրամը, դատարանը, սակայն, որոշել է հայցը բավարարել մասնակի ու ընկերությանը պարտավորեցնել քաղաքացուն վճարել 560 հազար դրամ: Քաղաղաքացի Խաչատուր Ավետիսյանի՝ 400.000 դրամի պահանջով հայցն էլ դատարանն ամբողջովին է բավարարել, ու «Վբեթ» ընկերությունը ստիպված է եղել վճարել ոչ միայն պահանջվելիք գումարը, այլ նաեւ հայցվոր կողմի դատական ծախսերի գումարը: Սա նշանակում է, որ քաղաքացիները, տրվելով սադրանքին, ամեն դեպքում, գումար են խաղացել, շահել են, սակայն «Վբեթ» ընկերությունը հրաժարվել է դրանք վճարել, ինչն էլ դատական վեճի պատճառ է դարձել:

Ի՞նչ է ստացվում. ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, արդար չեն վարվում իրենց սպառողների հետ:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս