Կանխվել է կասկածելի զանգվածների փոխանցման փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն զննության ենթարկելիս նկատել են, որ վերջինիս այտն անբնական այտուցված է: Ծառայողների պահանջով քաղաքացուհին իր բերանից հանել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 4,49 գրամ քաշով մուգ շագանակագույն առանձնացված զանգվածներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:




Լրահոս