Մի կին կեղծ փաստաթղթերով փորձել է տեսակցել կալանավորված անձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և նույն հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տեղեկությունները, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին ձերբակալել են քաղաքացուհու, որը ենթադրյալ կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով եկել էր կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության:

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:




Լրահոս