ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2022 թվականի մայիսի 22-ին ժամը 22։25-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Պարույր Սևակ փողոցի 8 ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի՝ որովայնի և ծնոտի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։ Պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 43-ամյա Սիրանույշ Մանուկյանն էր։
Ողբերգական սպանության գործը դատարանում է: Անդրանիկ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 22.05.2022թ ժամը 22:00-իմ Գյումրու Պ. Սևակ փող 8ա շենքի 17 բն ծանդի և Վրեժի շարժառիթովբ սպանել՝ ապօրինաբար մեկ ուրշին՝ նախկին կնոջը Սիրանուշ Մանուկյանին զրկել է կյանքից:
Ա. Երանոսյանը սույն թվականի ապրիլի 8-ին ամուսնական դավաճանության պատճառով ամուսնալոււծվել է Ս. Մանուկյանից և երեխաների հետ առանձին բնակվել Գյումրու Հնոցավանի 1 շարքի 1-ին տանը: 22.05.2022թ ալկոհոլի ազդեցության տակ Ս. Մանուկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր բնակության վայրից վերցրել է դանակը և ժամը 22-ի սահմաններում գնացել է Ա. Սիմոնյանի փաստացի բնակարանը, որտեղ Ս. Մանուկյանին սպանելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս, կյանքի անհամատեղելի ծանր վնաս պատճառող վնասվածքներ հասցրել վերջինիս ինչի հետևաքով Ս. Մանուկյանը մահացել է:Անոջսին կալանավորված է :
Ք.Մ.