Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի օգնենք հնարավորինս արագ կայունացնել իրավիճակը»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվ հրետակոծել Սոթքում, Վարդենիսում, Գորիսում, Կապանում, Արտանիշում և Իշխանասարում տեղակայված հայկական դիրքերը։ Հարձակումներ են իրականացվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վրա։ Հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ. Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ։