![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/c358fedb28ac147574370c3a2744cd28.jpg)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները: