ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է այսօր նահատակված ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ջերմուկի հատվածում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։ Վերջինս առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր՝ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ։ Սուսաննա Մարգարյանը մասնակցել է նաև առաջին արցախյան պատերազմին և այս տարիների ընթացքում ակտիվ հասարակական ու քաղաքացիական գործունեություն ծավալել։ Վերջին իրադարձություններից, որ նա աչքի էր ընկել 2014 թվականն էր, երբ Եռաբլուրում կոշտ է արձագանքել  այն ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի հասցեին, որը ծեծի էր ենթարկել ազատամարտիկներ Արաբոյի Մանվելին՝ Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին:

Հիշեցնենք, որ 2014 թվականին ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի դեմ հարձակումը կապվում է հենց փոխոստիկանապետի հետ: Ավելի վաղ Լ. Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ «այս երկրում ով լինի, իր ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ականջները կկտրի շան թուլի պես»:




Լրահոս