ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ընկերության բաժնետոմսերը կփոխանցվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական մասնակցության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կփոխանցվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Այս առաջարկով Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն դիմել է կառավարությանը: Նշենք, որ «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը ԱԳՆ-ի շենքի գնորդ «Տանգո» ընկերության դուստր կազմակերպությունն է եղել: «Սալսա դեվելոփմենթի» հաշվեկշռում է Երևաի Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը։

«Տանգոի» սեփականտերն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Հիշեցնենք՝ 2013-ի մարտի 5-ին տեղի էր ունեցել ԱԳՆ շենքի աճուրդը, որին ոչ ոք չէր ներկայացել և 51 մլն 271 հազար դոլարանոց շենքը հանձնվել էր գնորդին` «Տանգո» ընկերությանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս