Թուրքական լիրան այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արձանագրել է փոխարժեքային անկման հերթական պատմական ռեկորդը։ Ստամբուլում բորսայական սակարկություններում այն էժանացել է 0,2 տոկոսով, 1 ամերիկյան դոլարի դիմաց կազմելով 18,3737 լիրա փոխարժեքային ցուցանիշ։ Լիրան էժանանում է Թուրքիայի ԿԲ՝ մեկնարկային տոկոսադրույքի հարցով տեղի ունենալիք առաջիկա նիստին ընդառաջ։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։
Նշենք, որ ներկայումս Թուրքիայի ԿԲ-ում սահմանված են աշխարհում ամենամեծ բացասական մեկնարկային տոկոսադրույքները, առկա սղաճը մեղմելու համար։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս սղաճը Թուրքիայում գերազանցել է 80 տոկոսը։