ArmLur.am-ի տեղեկություների համաձայն` սեպտեմբերի 26-ին, դատապարտյալների հիվանդանոցում ուշագրավ դեպք է եղել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ օրը գիշերը ժամը 4-00-ի սահմաններում Բերդից մեկ դատապարտյալի ձեռքերը կտրված վերքերով շտապ տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ պարզվել է, որ դատապարտյալը քրեկատարողական հիմնարկում սավանի միջոցով փորձել է ինքնասպան լինել:
Ք. Մ.