Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ, հայտնում է լրագրող Միկել Բլասկեսը: Արգենտինացին, ով արդեն 35 տարեկան է, որոշել է չերկարաձգել փարիզյան ակումբի հետ գործող պայմանագիրը և հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակում փոխել թիմը:
Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնայից» 2021 թվականի օգոստոսի 10-ին: Փարիզյան ակումբի կազմում անցկացրած 45 խաղում արգենտինացին խփել է 17 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» ծրագիր է մշակում Մեսիին վերադարձնելու համար և արդեն բանակցություններ են ընթանում ակումբի նախագահ Լապորտայի և Մեսսիի միջև։